Ռազմական

Տանկերից հետո Ուկրաինան կձգտի արևմտյան կործանիչներ ստանալ. պաշտպանության նախարարի խորհրդական

Gohar Vardanyan 139 դիտում
Տանկերից հետո Ուկրաինան կձգտի արևմտյան կործանիչներ ստանալ. պաշտպանության նախարարի խորհրդական

Ուկրաինայի կառավարությունը կձգտի հասնել չորրորդ սերնդի արևմտյան կործանիչներ մատակարարումների, ինչպիսիք են ամերիկյան F-16-ը, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

«Հաջորդ մեծ խոչընդոտը կլինեն կործանիչները», - նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը նրա խոսքերը,- «Եթե մենք դրանք ստանանք, ռազմի դաշտում առավելությունը հսկայական կլինի... և խոսքը միայն F-16-ի մասին չէ. մեզ չորրորդ սերնդի կործանիչներն են պետք»:

 

«Սկզբում չէին ուզում մեզ ծանր հրետանի տալ, հետո տվեցին, հետո չուզեցին  HIMARS համակարգեր տալ, հիմա մեզ տվեցին, տանկեր չէին ուզում տալ, հիմա տանկեր են տալիս. Բացառությամբ միջուկային զենքի, մենք կարող ենք ստանալ ամեն ինչ»,- հավելել է Սակը։
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250