Արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի բռնցքամարտի առաջնության քառակի չեմպիոն
Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը մինչեւ 54 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացրել է Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Էրիկ Առստամյանի անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանը:
[3e0300e582f9150db58a307175f1d3f5.jpg]
[94333d6723bb7726de74a05e1562515b.jpg]
«Սա Էրիկի չորրորդ հաղթանակն է Հայաստանի առաջնություններում։ Նա ռինգում երեք մենամարտ է ունեցել: Ընդ որում երկու մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ է տարել»,-մանրամասնեց Ն. Աբրահամյանը՝ կարևորելով այս դժվարին պահին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հրավերով ՀՀ առաջնությանն արցախցի երկու մարզիկների մասնակցությունը, քանի որ նրանք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ են, ովքեր ներկայացնում են ոչ միայն Արցախի Հանրապետությունը բռնցքամարտի ՀՀ առաջնությունում, այլ նաև իրենց քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականն աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
[cbd6e0650fa241d4e43e165f9c2a7e52.jpg]
Նշենք, որ Էրիկ Առստամյանը բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի երիտասարդների չեմպիոն է։