Պատահարներ
Որոնվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդում. ԶԼՄ
Gohar Vardanyan
2,975 դիտում
Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը:
Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները մոտ 500 մետր խորությամբ անդունդում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա։
Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Դեպքի վայր են ժամանել նաև մահացածի հայրն ու հարազատները։ Պարզվել է, որ այսօր առավոտ ժամը 06:00-ից իրավապահները երիտասարդին որոնում էին որպես անհետ կորած:
Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշում մեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. տուժածներ կան․ ՆԳՆ
Gohar Vardanyan
936
Երկրաշարժ՝ Իրանի Խոյ քաղաքում․ զգացվել է նաև Հայաստանում
Gohar Vardanyan
1 րոպե
1,115
Երկրաշարժ Իրանում. ինչ է հայտնի
Gohar Vardanyan
1 րոպե
805
Արշալույս գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել․ ՆԳՆ
Gohar Vardanyan
1 րոպե
76
Ավելին Պատահարներ բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
113
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
153
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
228