Պատահարներ Կարևոր

Պայթեցրել են ակտիվիստ Պրիլեպինի մեքենան. կա զոհ

Unknown 1 րոպե 707 դիտում
Պայթեցրել են ակտիվիստ Պրիլեպինի մեքենան. կա զոհ

Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող, ակտիվիստ Զախար Պրիլեպինի մեքենան. նա ողջ է մնացել, բայց վիրավորումներ ստացել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ մեքենայի տակ պայթուցիկ սարք է եղել տեղադրված:

Գրողի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։

 

Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այս պահին պարզված չէ, Զախար Պրիլեպինը հոսպիտալացվել է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ արտակարգ դեպքի հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը:

 

Պայթյունը տեղի է ունեցել Բոր թաղամասի մայրուղու վրա, պատահարի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները, ոստիկանությունը, ՌԴ Քննչական կոմիտեն, պաշտոնական հաղորդագրություններ առայժմ չկան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250