Պատահարներ

Թուրքիայում ավտովթարից 7 մարդ է զոհվել

Unknown 63 դիտում
Թուրքիայում ավտովթարից 7 մարդ է զոհվել

Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 7 մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել։ Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով   NTV հեռուստաալիքին։

 

Հաղորդվում է, որ  ինը մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պոզանտա շրջանի Ադանայում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ոստիկաններն ու հրշեջները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկարայի ուղղությամբ մայրուղին ժամանակավորապես արգելափակվել է։ Այնուհետև երթևեկությունը վերականգնվել է: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250