Պատահարներ

14 բեռնատարներ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին խցանում են առաջացրել

Lilit A. 1 րոպե 179 դիտում
14 բեռնատարներ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին խցանում են առաջացրել

Մայիսի 13-ին, ժամը 21:12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին կա կուտակված 14 բեռնատար ավտոմեքենա, որոնք առաջացրել են խցանում։

 

Փրկարարները կարգավորել են երթևեկությունը․ բեռնատարները շարունակել են ընթացքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250