Պատահարներ

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան ընկել ճամփեզրյա փոսը

Mariam Z. 261 դիտում
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան ընկել ճամփեզրյա փոսը

Մայիսի 20-ին, ժամը 14:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրյա փոսը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 66-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ն․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել «Ցամաքաբերդ» հանգստյան գոտու տարածք․ տուժածներ չկան։

 

Փրկարարաները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

[9824249557da71e315baf49d74582d28.jpg]

[4f4862bd33a82e4ca09cad84696a553b.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250