Պատահարներ

Բեռնատար է շրջվել, վարորդը տեղում մահացել է

Mariam Z. 489 դիտում
Բեռնատար է շրջվել, վարորդը տեղում մահացել է

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում «Կամազ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12։00–ին, վարորդը` Ստեփան Մ.–ն, տեղում մահացել է։

Բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատվածը փլուզվել է։

Ըստ shamshyan.com–ի` «Կամազը» հաշվառված է «Հարթ-Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, բեռնված է եղել ասֆալտով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250