Պատահարներ

Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել

Julya 1 րոպե 605 դիտում
Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

«Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիներում՝ առվակի մեջ, տղամարդու դի կա»,- հաղորդում է կայքը։ 

 

Նշվում է, որ տեղում տարածքը սահմանազատվել է։ Փրկարարները դին առվակից դուրս են բերել և մոտ 500 մետր ոտքով մոտեցրել դիատարին։

 

Ինչպես հայտնում է կայքը, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Այլ մանրամասներ չկան։

 

[7e44470ae6fdc9942c17aa30aab93fe2.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250