Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի

Unknown 1 րոպե 124 դիտում
Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետները Թբիլիսիում կմասնակցեն համաժողովի

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը կմասնակցեն Մետաքսի ճանապարհի չորրորդ միջազգային համաժողովին, որը կանցկացվի Թբիլիսիում հոկտեմբերի 26-27-ը։ Հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը։ 

 

Համաձայն օրակարգի՝ նրանք հանդես կգան համաժողովի բացման արարողության ընթացքում, նախ՝ Փաշինյանը, ապա Ասադովը։

 

Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ուշադրության կենտրոնում կլինեն տնտեսական համագործակցության հարցերը։ Գրանցված են մինչև երկու հազար պատվիրակ 60 երկրներից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ, լրագրողներ։

 

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250