Քաղաքականություն

Զախարովան արձագանքել է զենք չմատակարարելու պատճառով ՌԴ-ին դատի չտալու ՀՀ-ի հայտարարությանը

Julya 838 դիտում
Զախարովան արձագանքել է զենք չմատակարարելու պատճառով ՌԴ-ին դատի չտալու ՀՀ-ի հայտարարությանը

Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի խոսքերը։


«Մենք կարող ենք միայն ողջունել դա։ Ինչպես հասկանում ենք։ Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը», – ասել է Զախարովան։


Հիշեցնեն, որ դեկտեմբերի 4-ին Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ «Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»,– նշել էր նա։







Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250