Քաղաքականություն

«Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը». Ալիև

Mariam Z. 1 րոպե 118 դիտում
«Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը». Ալիև

«Հակաահաբեկչական գործողությունից» (սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիան-Tert.am) հետո որոշ արևմտյան երկրներ «անհիմն» մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:


«Մեզ առաջադրված այս մեղադրանքները «ոչ մի հիմք չունեն» , որովհետև Ադրբեջանը, իր «ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելով «անջատողականների և օկուպանտների»  դեմ, ապահովեց «միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը»», - պնդել է Ալիևը։


Նշելով, որ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ, Ալիևն ասել է. «Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250