Տնտեսություն

Արդյունաբերությունը զրոյական աճ ունի. Քերոբյանը նշում է պատճառը

Edita 1 րոպե 82 դիտում
Արդյունաբերությունը զրոյական աճ ունի. Քերոբյանը նշում է պատճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունաբերության ոլորտում վերջին շրջանում նկատվող բացասական միտումները կապում է արտահանողների համար դրամի արժևորմամբ պայմանավորված պայմանների վատացման հետ: Այս մասին Քերոբյանը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:


«Այն զսպողական քաղաքականությունը, որը վարվում էր և վարվում է Կենտրոնական բանկի կողմից, որպեսզի ինֆլյացիայի դեմ պայքարն արդյունավետ լինի, հանգեցրել է մեր արտահանողների համար պայմանների վատացմանը՝ դրամի արժևորման հետևանքով: Եվ դա հանգեցրել է արդյունաբերության ճյուղերի չաճելուն: Տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի»,-ասաց Քերոբյանը:


Նախարարի խոսքով՝ մյուս գործոնն այն է, որ տեխնոլոգիական վերափոխման՝ արդիականացման ընթացքում որոշակի ժամանակ է հարկավոր, որ ընկերություններն իրենց նոր սարքավորումների, նոր հոսքագծերի արդյունքը տեսնեն: Նա նշեց, որ արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման համար գործող լիզինգի ծրագրերով մոտավորապես 250 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում: Քերոբյանի կարծիքով՝ այդ ծավալն իր արդյունքը կտա:


Քերոբյանը նշում է՝ հաջորդ տարի արդյունաբերության ոլորտում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:



Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250