Հասարակություն

44 տարի՝ կեղծ դատավճռով անազատության մեջ գտնվող, ամերիկացին կստանա 25 միլիոն դոլար

Adrine Nidelyan 219 դիտում
44 տարի՝ կեղծ դատավճռով անազատության մեջ գտնվող, ամերիկացին կստանա 25 միլիոն դոլար

Ամերիկացի Ռոննի Լոնգը 25 միլիոն դոլարի փոխհատուցում կստանա կեղծ դատավճռով ավելի քան 44 տարվա ազատազրկման համար, հայտնում է NBC News-ը։

Հյուսիսային Քարոլինայի բնակիչ սևամորթ տղամարդուն, ով 44 տարի անցկացրել է բանտում՝ սպիտակամորթ կնոջը բռնաբարելու համար մեղավոր ճանաչվելուց հետո, արժանացել է պատմական` 25 միլիոն դոլարի փոխհատուցման՝ արդարացվելուց ավելի քան 3 տարի անց:

Ըստ ռադիոկայանի՝ Ռոննի Լոնգը 21 տարեկանում ցմահ բանտարկության է դատապարտվել 1976 թվականի հոկտեմբերին՝ սպիտակամորթ կնոջը բռնաբարելու համար: Կեղծ դատավճիռը բեկանվել է 2020 թվականի օգոստոսին։

Լոնգի փաստաբաններն ասել են, որ Լոնգին հանցագործության մեջ ներգրավելու իրեղեն ապացույցներ չկան: Բացի այդ, հանցագործության վայրում գտնվել են այնպիսի ապացույցներ, որոնց վրա հիմնվելով դատարանը կարող էր ի սկզբանե տղամարդուն անմեղ ճանաչել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250