Քաղաքականություն

Ուկրաինայի ԶՈՒ գործողությունները միջուկային հարված են հրահրում․ Մեդվեդև

Edita 597 դիտում
Ուկրաինայի ԶՈՒ գործողությունները միջուկային հարված են հրահրում․ Մեդվեդև

Մեծ հեռահարության արևմտյան հրթիռներով ռուսական արձակման կայանքները ոչնչացնելու Ուկրաինայի փորձերը կարող են հիմք հանդիսանալ միջուկային զենքի կիրառման համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։ Տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ-ը։


Նրա խոսքով՝ այժմ Կիեւը կարծում է, որ «Ռուսաստանի դեմ պայքարի լավագույն մեթոդը Արեւմուտքի կողմից փոխանցված մեծ հեռահարության հրթիռների ոչնչացումն է»:


«Ի՞նչ է դա նշանակում։ Այո, միայն մեկ բան՝ նրանք (Ուկրաինայի իշխանությունները) ռիսկի են դիմում միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմունքների 119-րդ կետի գործողությանը, երբ սպառնալիքի տակ է դրված պետության գոյությունը»,- գրել է քաղաքական գործիչը։


Նա նշել է, որ ռուսական արձակման կայանքներին հարվածներ հասցնելը «ինքնապաշտպանության ոչ մի իրավունք չէ», այլ Մոսկվայի կողմից Կիևի դեմ միջուկային զենք օգտագործելու ուղղակի և ակնհայտ հիմք:


«Այդ մասին պետք է հիշեն Հիտլերի, Մուսոլինիի, Պետենի եւ այլոց բոլոր ժառանգները ներկայիս Եվրոպայում, որոնք աջակցում են Կիեւում նացիստներին», - հավելել Է Մեդվեդեւը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250