Հասարակություն
Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ Հայաստանում
Edita
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիս-արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։
Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 31–ի ցերեկը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...-3 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Edita
Ձմեռային անվադող չունենալու դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը․ նախագիծ
Edita
Եթե տնտեսվարողը հրաժարվի անկանխիկ վճարում ընդունել, նրանից կգանձվի տուգանք
Edita