Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆԳ նախարարը պարզաբանում է, թե երբ տաքսին չի տուգանվի

Edita

Այսօր Radio Aurora-ն հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարսգյանին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Radio Aurora-ի պաշտոնական էջերում:


Նախարարը պատասխանել է ռադիոլսողների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում էր տաքսիներին: Մասնավորապես` քաղաքացիներից մեկը գրել էր. «Տաքսուն նկարում են տաքսու տեղը կանգնելու համար` պատճառաբանելով, որ տարբերանշան չունի: Բայց չէ որ այդ նույն տաքսին, հարկ է վճարում պետությանը»:


«Եթե ներկայացվեն համապատասխան ապացույցներ, որ իրենք էնտեղ եղել են կոնկրետ պատվերով, այսինքն` ծառայություն են մատուցել մեր քաղաքացիներին, իրենք չեն ենթարկվելու պետության: Եթե արդեն տուգանվել են, կարող են բողոքարկել, դրա շրջանակներում ներկայացնել համապատասխան ապացույցներ, որ սպասել է տվյալ պահին, որ պատվերն իրականացնի, այդ ակտը, վստահաբար,բեկանվելու է», - նշել է Սարգսյանը:


Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250