Մոջթաբա Խամենեին «վիրավորվել և այլանդակվել է»․ ԱՄՆ պաշտպանության նախարար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Իրանի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել՝ պնդելով, թե Մոջթաբա Խամենեին «վիրավորվել և այլանդակվել է»։ Նա նաև ասել է, որ Իրանը 47 տարի սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների և, իր ձևակերպմամբ, «ազատ աշխարհի» համար, իսկ այժմ այդ փուլը, ըստ նրա, ավարտվել է։
Հեգսեթի խոսքով՝ ստորագրված համաձայնագրի պայմաններով Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք, երկրից կհեռացվեն բոլոր միջուկային նյութերը, իսկ վերահսկողությունը կիրականացվի շուրջօրյա ռեժիմով։
Պենտագոնի ղեկավարն անդրադարձել է նաև, իր խոսքով, «Կեսգիշերային մուրճ» և «Էպիկական կատաղություն» անուններով գործողություններին՝ հայտարարելով, թե դրանց ընթացքում հասցվել է ավելի քան 800 հարված և ամբողջությամբ ոչնչացվել է Իրանի պաշտպանաարդյունաբերական բազան։ Նա հավելել է, որ եթե Թեհրանը մերժի ներկայացված պայմանները, ապա հաջորդ թիրախները կարող են դառնալ էլեկտրակայաններն ու կամուրջները։
Հեգսեթը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին՝ անվանելով համարձակ և հուսալի դաշնակից։ Բացի այդ, նա հայտարարել է, թե Իրանի զինված ուժերի կողմից փակված Հորմուզի նեղուցը բացվել է, և առևտուրը կվերականգնվի։