Տնտեսություն
Հայտնի է, թե ամենաշատ զբոսաշրջիկները որ երկրներից են Հայաստան այցելել
Julya
257 դիտում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2023-ին Հայաստան է այցելել 2 միլիոն 316,666 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ այցելությունների աճը կազմել է 39 տոկոս։
Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են այցելել Ռուսաստանից՝ 1 միլիոն 139,853 մարդ, կամ զբոսաշրջիկների 49 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ այնտեղից 253,759 մարդ է այցելել Հայաստան, իսկ Իրանից Հայաստան այցելել է 150,766 մարդ։
Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից, մեկական այցելու՝ Անգոլայից, Բարբադոսից, Գամբիայից, Չադից, Սենթ-Վենսենթից։
2023 թվականին Հայաստան է այցելել Ադրբեջանի 23 քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Տնտեսություն բաժնից
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
85
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
169
Լուրերը մեկ տողով. Վրաչապետի կոշտ հայտարարությունները ցնցեցին դաշտը, պայթյուններ են Մերձավոր Արևելքում
1 րոպե
342
Լուրերը մեկ տողով. Օլիգարխները թույլ են՝ թե՛ մտքով, թե՛ բառապաշարով, ինքնիշխանության կորուստ. վարչապետ
1 րոպե
263