Սպորտ

Հայտնի է՝ ում հետ կմրցի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայում

Gohar Vardanyan 1 րոպե 466 դիտում
Հայտնի է՝ ում հետ կմրցի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայում

Փետրվարի 8ին Փարիզում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:


Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։ Մրցաշարի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:


Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկը տրվելու է այս տարվա հոկտեմբերին, յուրաքանչյուր հավաքական իր խմբում 6 խաղ է անցկացնելու սեփական և մրցակցի հարկի տակ։ Խմբային փուլը ավարտվելու է նոյեմբերի 19-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250