Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Անապայի շենքերից մեկում. տարհանվել է ավելի քան 400 մարդ, որից 112-ը` երեխաներ

Gohar Vardanyan 1 րոպե 259 դիտում

Անապայում բարձրահարկ շենք է այրվում։ Հրդեհի մակերեսը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, կազմում է հազար քառակուսի մետր։


Բարձրահարկ շենքի տանիքը, որտեղ սկսվել է հրդեհը, մասամբ փլուզվել է, իսկ կրակը տարածվել է բնակարաններում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։


 Շենքից տարհանվել է 440 մարդ, այդ թվում՝ 112 երեխա, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։

Գերատեսչության տվյալներով՝ կա մեկ տուժած։ Բնակիչների համար կազմակերպվել են երեք ժամանակավոր կացարաններ՝ 360 հոգու տարողությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250