Պատահարներ

Պայթյուն` բրիտանական պաշտպանական գործարաններից մեկում. ինչ է հայտնի

Gohar Vardanyan 1 րոպե 117 դիտում
Պայթյուն` բրիտանական պաշտպանական գործարաններից մեկում. ինչ է հայտնի

Հարավային Ուելսում բրիտանական խոշորագույն BAE Systems պաշտպանական ընկերության գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։


 BAE Systems-ը հայտարարել է, որ արդեն իսկ սկսել է պայթյունի պատճառների ամբողջական հետաքննությունը, սակայն ներկայումս առկա տեղեկատվության հիման վրա այն պատահական է եղել, և դրա հետևում հանցավոր մտադրություն չկա:


 Տեղի պատգամավոր Դեյվիդ Դևիսն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել «գործարանի հեռավոր հատվածում, որը նախատեսված է պարկուճների ապամոնտաժման համար»:


 «Ինձ ասացին, որ կոնկրետ այս գործողությունը միշտ փոքր քանակությամբ ռիսկ է պարունակում, և այդ իսկ պատճառով այն միշտ իրականացվում է հեռակառավարմամբ պարսպապատ տարածքում։ Հասարակության մեջ որևէ մեկի համար վտանգ չկար», - ավելացրել է Դևիսը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250