Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրիտանական բոլոր օդանավակայաններում քաոսային իրավիճակ է ստեղծվել․ հայտնի է պատճառը
Julya
Բրիտանական բոլոր օդանավակայաններում «քաոս» է ստեղծվել սահմանային վերահսկողության համակարգի խափանման պատճառով: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել էլեկտրոնային պտտադռնակների (турникет) աշխատանքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խնդիրն ազդել է Մեծ Բրիտանիայի բոլոր օդանավակայանների վրա։ Դրա պատճառով ամբողջ երկրում օդանավակայանի համակարգի աշխատանքում մեծ հերթեր են գոյացել։
Ականատեսները նշել են, որ օդանավակայանների աշխատակիցները չեն հայտնել, թե որքան ժամանակ կպահանջվի խնդրի լուծման համար: Որոշ ճանապարհորդներ հերթ են կանգնել ավելի քան մեկ ժամ, և այն, ըստ նրանց,«միայն աճում է»։ Մեկ այլ ուղեւոր հերթում է մնացել ավելի քան երեք ժամ։


Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել
5.0
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ զգացվել է Երևանում
Մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
1.0
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0