Հասարակություն

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհնե՞ր են փակել․ ՆԳՆ-ից պատասխանել են

Julya
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհնե՞ր են փակել․ ՆԳՆ-ից պատասխանել են

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․


«Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է։


Այս պահին դադարեցված է միայն Հանրապետության հրապարակի երթևեկությունը՝ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ հանրապետությունում այլ փակ ճանապարհներ չկան։ Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250