Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացական հատուկջոկատայինները դաժանաբար ծեծում են ցուցարարներին

Edita

Վրացական հատուկջոկատայինները դաժանաբար ծեծում են խորհրդարանի մոտ ձերբակալված ցուցարարներին։ 


Հիշեցնենք՝ Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաները․ օրինագիծն այսօր պետք է քննարկվի երկրի խորհրդարանում, իսկ մայիսի 14-ին արդեն կընդունվի վերջնական՝ երրորդ ընթերցմամբ:


Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ուժայինների գործողություններն անօրինական են համարում և պահանջում են հետ կանչել, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների»մասին օրենքը: Ցուցարարները պարբերաբար վանկարկում են «ստրուկներ»։


Այս գիշեր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 20 մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում երեք օտարերկրացի կա՝ Ռուսաստանի մեկ և ԱՄՆ երկու քաղաքացի։ Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամաբ՝ բոլորը ձերբակալվել են վարչական օրենսգրքի հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից