Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ սրբազանը միացել է իրազեկման ակցիա անող երիտասարդներին

Julya

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ իրազեկման ակցիա անող երիտասարդներին և նրանց հետ շարժվեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին կոչ արեց միանալ իրենց երթին։ Որոշ ուսանողներ դուրս եկան շենքից և ողջունեցին երթի մասնակիցներին։


Բագրատ սրբազանը շարունակեց երթը դեպի Երևանի պետական համալսարան։


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից