Հասարակություն

Ինչո՞ւ են աշխատանքից ազատում Բյուրականի դպրոցի տնօրենին․ պարզաբանում են մարզպետարանից

Edita
Ինչո՞ւ են աշխատանքից ազատում Բյուրականի դպրոցի տնօրենին․ պարզաբանում են մարզպետարանից

Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։ Այս մասին Auroranews-ին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։


Auroranews-ը դեպքի վերաբերյալ պարզաբանում է ստացել մարզպետի աշխատակազմից։


«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչը, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։

Հայտնում ենք, որ նկատողությունը տնօրենն ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։

Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով»,- նշել են աշխատակազմից։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250