Սպորտ

«Լիվերպուլը» հայտարարել է Առնե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին

Gohar Vardanyan 1 րոպե 72 դիտում
«Լիվերպուլը» հայտարարել է Առնե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նիդեռլանդցի մասնագետ Առե Սլոտին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Թիմի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սլոտը պաշտոնապես կստանձնի իր պարտականությունները 2024 թվականի հունիսի 1-ին՝ անհրաժեշտ աշխատանքային թույլտվության դեպքում։


«Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում Առնե Սլոտը կփոխարինի Յուրգեն Կլոպին, ով հունվարին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։ Կլոպն իր որոշումը բացատրեց նրանով, որ «իր ուժերը սպառվում են»։ Գլխավոր մարզչի հետ միասին ակումբը կլքեն նրա օգնականներ Պեպին Լինդերսը և Պետեր Կրավիցը, ինչպես նաև զարգացման մարզիչ Վիտոր Մատոշը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250