Ռազմական

Արևմտյան զենքերն արդեն հարվածներ են հասցնում ՌԴ-ի քաղաքացիական օբյեկտներին. Լավրով

Mariam Z. 1 րոպե 347 դիտում
Արևմտյան զենքերն արդեն հարվածներ են հասցնում ՌԴ-ի քաղաքացիական օբյեկտներին. Լավրով

ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից Կիևին մատակարարվող զենքերն արդեն հարվածում են Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Ամերիկյան զենքն արդեն օգտագործվում է մարտական ​​գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների դեմ»,- ասել է Լավրովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ ամերիկյան և արևմտյան այլ զինատեսակներ հարվածներ են հասցնում Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախներին, առաջին հերթին՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին», - ընդգծել է նախարարը։


Լավրովի խոսքով, արևմտյան երկրները «պատերազմ են մղում Ռուսաստանի Դաշնության դեմ», չնայած բոլոր հայտարարություններին, որ նրանք չեն խրախուսում կամ խորհուրդ չեն տալիս Կիևին մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում։ Նախարարը նաև «հնարքներ» է անվանել նման հուսադրող հայտարարությունները, «որոնք ամերիկացիները փորձում են ներկայացնել իրենց հասարակական կարծիքի կամ ՆԱՏՕ-ի անդամների համար»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250