Քաղաքականություն

Ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են. Բագրատ Սրբազան

Edita
Ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են. Բագրատ Սրբազան

Ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտից սկսած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ երիտասարդը գտնվում է 1-ին հիվանդանոցում:


«Այս ամենի պատճառը վախն է, որը փարատելու երկու ձեւ կա. մեկը պաշտպանվել ոստիկաններով, երկրորդը խմելն է, որ լիցքաթափվեն, վերանան վախերը»,-ասաց նա:


Սրբազանը «Հինգ իրավապաշտպանների» խմբի իրավապաշտպաններին և պատգամավորներին խնդրեց այցելել հիվանդանոց և տեղեկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից