Հասարակություն
Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է
Mariam Z.
Դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բագրատաշեն-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ Բագրատաշենից դեպի Հաղթանակ գյուղ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունն իրականացվում է միակողմանի։ ՊԵԿ-ից խնդրում են նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Կոմիտեից նաև շեշտում են, որ «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ տանող ճանապարհները։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Mariam Z.
«Այլևս նման բաներ թույլ չենք տալու». Տիգրան Ավինյան
Mariam Z.
Աբովյանում տղամարդը նռնակներով զինված մտել է «Արդշինբանկ» ու սպառնում է այն պայթեցնել
Mariam Z.
Կիրանցում ստորագրահավաք է. 31 անձի անունից հայտարարություն տարածվեց
Mariam Z.
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է աշխատանքից
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
4.0