Հասարակություն

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է. որոշ վայրերում դեռ ջուր չկա. ցանկ

Mariam Z.
Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է. որոշ վայրերում դեռ ջուր չկա. ցանկ

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա ջուր» ընկերությունից:


Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա: Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։


Այս պահին դեռևս ջուր չկա Ախթալա քաղաքի մի հատվածում, Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով), Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է),


Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով: Այս պահին Վեոլիաթիմն աշխատում է գետի թռիչքային հատվածով ջրատարի վերագործարկումը կազմակերպելու ուղղությամբ։


Նաև ուսումնասիրություններ են ընթանում` ջրամատակարարման և #ջրահեռացման համակարգին աղետի պատճառած վնասները գույքագրելու համար.,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից