Հասարակություն

Ակցիայի մասնակիցները ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը

Julya
Ակցիայի մասնակիցները ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ 


Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:


ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից