Հասարակություն

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց

Julya
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք է կիրառվել, «Ազատության»-ը փոխանցել է Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն այսօր է բավարարել պաշտպանական կողմի բողոքը։


Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։


Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:


Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից