Ռազմական

Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկի

Mariam Z. 1 րոպե 296 դիտում
Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է, գրում է Bild թերթը:


Զելենսկին տեսաուղերձում նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։


«Շատ նշանակալի արդյունք է այն, որ ռուսական բանակը չկարողացավ իրականացնել Խարկովի օպերացիան։ Այժմ մենք հնարավորինս հետ ենք պահում նրանց և ոչնչացնում ռուսական ստորաբաժանումները, որոնք մտնում են մեր հողը և ահաբեկում Խարկովի մարզը։ Ուղղությունն ամրապնդվում է և էլ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Զելենսկին։


Ռուսաստանը հարձակողական գործողություն է սկսել Խարկովի ուղղությամբ մայիսին։ Ռուսական բանակի զորքերը Բելգորոդի շրջանի տարածքից հատել են ուկրաինական սահմանը՝ Վոլչանսկի և Խարկովի ուղղությամբ, սակայն չեն կարողացել առաջ շարժվել 7-8 կիլոմետրից ավելի։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250