Հասարակություն

ԱՄՆ իրավապահները ձերբակալել են հանցավոր միավորումներից` «Սինալո» կարտելի երկու ղեկավարներին

Alya B.
ԱՄՆ իրավապահները ձերբակալել են հանցավոր միավորումներից` «Սինալո» կարտելի երկու ղեկավարներին

ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մեքսիկայի ամենաազդեցիկ հանցավոր կազմակերպություններից մեկի՝ «Սինալոա» կարտելի երկու բարձրաստիճան ղեկավարի


Ձերբակալվածներն են Իսմայել Զամբադա Գարսիան և Խոակին Գուզման Լոպեսը՝ «Էլ Չապոյի» որդին։ Նրանք համարվում են Մեքսիկայի ամենաազդեցիկ թմրավաճառներից՝ ղեկավարելով կոկաինի և ֆենտանիլի խոշոր բիզնես, որը թմրանյութերը տեղափոխում է Միացյալ Նահանգներ, Եվրոպա և այլ երկրներ: Նրանք նաև ղեկավարում են թմրանյութերի վաճառքը Մեքսիկայում: Երկուսն էլ կալանքի տակ էին Էլ Պասոյում (Տեքսասի նահանգ):


Իսմայել Զամբադա Գարսիան «Սինալոա» կարտելի համահիմնադիրն է, Հոաքին Գուզման Լոերայի՝ «Էլ Չապոյի» հետ։ Նա հայտնի է որպես «Էլ Մայո», 76-ամյա Զամբադա Գարսիային մեղադրանք է առաջադրվել ավելի քան քսան տարվա վաղեմության մի քանի դաշնային գործերով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250