Հասարակություն
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում կայծակը փողոցում հարվածել է մարդկանց․ կան տուժածներ
Edita
Մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր տաճարի դիմացի հրապարակում, կայծակը փողոցում հարվածել է մարդկանց։ Նախնական տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 4-ի, նրանք երկու տղամարդ և երկու կին են։
Երկու տղամարդ գտնվում են ծանր վիճակում, և այժմ նրանց տեղում վերակենդանացման օգնություն են ցուցաբերում։ Կա նաև տուժած կին, նա գիտակից է։
Ականատեսների խոսքով՝ հարվածները մի քանի են եղել։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: Դեպքի մանրամասները ճշտվում են։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամուրջը վնասվել է և երկկողմանի փակ է․ Աղստև գետի վարարման հետևանքները
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ջրհեղեղ»՝ Օպերայի շենքում
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստը գերլարված է․ վկայի պատասխանները հունից հանում են ծնողներին
Edita