Ռազմական

Իսրայելի պատասխան հարվածները Լիբանանին կարող են ապակայունացնել իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում

Lilit T. 194 դիտում
Իսրայելի պատասխան հարվածները Լիբանանին կարող են ապակայունացնել իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում

Իսրայելի պատասխան հարվածները Լիբանանի տարածքին կարող են ապակայունացնել իրավիճակը ողջ Մերձավոր Արևելքում։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեն, որի հայտարարությունը տարածել է նրա գերատեսչությունը:


«Վերջին 24 ժամը կրկին ցույց տվեց, թե որքան փխրուն և լուրջ է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ես խորապես մտահոգված եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության սրումը կարող է շրջադարձային լինել հակամարտության մեջ«, - նշել է նախարարը։ «Այժմ էսկալացիան կամ պատասխան հարվածները կարող են հետեւանքներ ունենալ ամբողջ Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրավիճակի համար», - հավելել է նա՝ կոչ անելով դիմակայության բոլոր մասնակիցներին, տարածաշրջանի երկրների առաջնորդներին, ինչպես նաեւ Իսրայելի եւ «Հեզբոլլահ»- ի դաշնակիցներին անել հնարավոր ամեն ինչ՝ զսպվածություն ցուցաբերելու եւ իրավիճակը տարածաշրջանային խոշոր պատերազմի վերաճելուց խուսափելու համար:


Էյդեն ընդգծել է, որ «առաջնային և գլխավոր» խնդիրը Գազայի հատվածում դիմակայության անհապաղ դադարեցումն ու հրադադարի ռեժիմի հաստատումն է:


«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը կօգնի նվազեցնել լարվածությունը ողջ տարածաշրջանում։ Կրկնում եմ բոլոր կողմերին ուղղված կոչը՝ ցուցաբերել պատասխանատվություն, նպաստել լարվածության նվազեցմանը և ցուցաբերել հնարավորինս զսպվածություն», - ասված է հայտարարության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250