Քաղաքականություն

Լուրերը մեկ տողով. Իրանը կոշտ պահանջներ է դնում․ որտե՞ղ է անվտանգ ապրել գլոբալ պատերազմի դեպքում. միջուկային սպառնալիքներ

Lilit T. 1 րոպե 129 դիտում
Լուրերը մեկ տողով. Իրանը կոշտ պահանջներ է դնում․ որտե՞ղ է անվտանգ ապրել գլոբալ պատերազմի դեպքում. միջուկային սպառնալիքներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 


• ԱՄՆ–Իսրայելական հարվածներով Իրանի շուրջ պատերազմը շարունակվում է արդեն 25 օր՝ ընդգրկելով գրեթե ողջ Մերձավոր Արևելքը


• Իրանը հայտարարում է, որ պատերազմը կավարտվի միայն վնասների փոխհատուցման, պատժամիջոցների վերացման և չմիջամտելու միջազգային երաշխիքների դեպքում


• Իրանի գեներալ Ռեզային մեղադրում է ԱՄՆ-ին Իրանը մասնատելու և նավթային շրջանները վերահսկելու ծրագրում՝ խոստանալով դիմադրել ցանկացած գնով


• Թրամփը դադարեցրել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքը և հայտարարել բանակցությունների մեկնարկի մասին՝ դաշնակիցների ճնշումից հետո


• ԱՄՆ–Իսրայելական հարվածների հետևանքով Սպահանում վնասվել են գազային ենթակառուցվածքներ


• ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆին որպես հնարավոր բանակցային գործընկեր


• Պատերազմից հետո առաջին անգամ իրաքյան նավթով սուպերտանկերը անցել է Հորմուզի նեղուցով՝ տեղափոխելով 2 մլն բարել նավթ


• Հորմուզի նեղուցից կախվածության բարձր մակարդակ ունեն Ճապոնիան (72%), Հարավային Կորեան (65%), Հնդկաստանը և Չինաստանը (50%), մինչդեռ ԱՄՆ-ը՝ ընդամենը 2%


• Goldman Sachs-ը բարձրացրել է Brent նավթի գնի կանխատեսումը մինչև 85 դոլար՝ զգուշացնելով պատմական մատակարարման ճգնաժամի մասին


• Կոլումբիայում C-130 ռազմական ինքնաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 66-ի, 77 զինծառայող հոսպիտալացվել է


• Կիմ Չեն Ընը Հարավային Կորեան հայտարարել է թշնամական պետություն և ընդգծել ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակի ամրապնդումը


• Համաշխարհային պատերազմի դեպքում ամենաանվտանգ երկրներն են Իռլանդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Ուրուգվայը


• IQ Air-ի տվյալներով՝ աշխարհի քաղաքների միայն 14%-ն ունի մաքուր օդ, իսկ երկրների 91%-ը չի համապատասխանում օդի որակի չափանիշներին


• Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի 4-6 աստիճան նվազում


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250