Քաղաքականություն

Նախարարությունների միավորման նախագիծ չի շրջանառվում. Նվեր Կոստանյան

Alya B. 1 րոպե 87 դիտում
Նախարարությունների միավորման նախագիծ չի շրջանառվում. Նվեր Կոստանյան

«Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը:


«Չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։ Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- գրել է Կոստանյանը։


Снимок экрана 2026-03-24 094146.png 77.82 KB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250