Հասարակություն
Երևանում բացօթյա առևտրի կանխարգելման շրջանակում ավելի քան 5,7 տ ապրանք է առգրավվել
Edita
Երևանում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման շրջանակում ավելի քան 5,7 տ ապրանք է առգրավվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Երևանի քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ շրջայցեր է կազմակերպում, ինչպես նաև տուգանքի արձանագրություններ կազմում։ Քաղաքապետարանի աշխատակիցների հեռանալուց հետո ապօրինի առևտուրը, սակայն, նույն տեղում շարունակվում է։
«Հաշվետու ժամանակահատվածում` ոչ սահմանված տեղում, առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսականի է առգրավվել»,– նշեց Գյուլզադյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի հիման վրա 111 արձանագրություն է կազմվել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն խուզարկել է Երևանի հյուրանոցներից մեկն, աշխատակիցներին պառկեցրել գետնին․ մանրամասներ․ Armlur
Edita
ՆԳՆ-ն պարզաբանում է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի փլման հետ կապված լուրը
Edita
«Չաղ Ռուստամին» և ևս մեկ անձի ձերբակալել են սպանություն կազմակերպելու մեղադրանքով. մանրամասներ
Edita
Նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքից
Edita