Հասարակություն
ԿԳՄՍՆ-ն՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի մասնակի փլուզման մասին
Gohar Vardanyan
Գյումրու Աճեմյան փողոց 2 հասցեում գտնվող (այստեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմի «վառեմ-մարեմ» դրվագը) հուշարձան շենքի ներսում վնասվել է մեկ կիսաքանդ միջնապատ, պատշգամբի 1 արգելապատնեշ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Հուշարձանը արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է վթարայինի կարգավիճակ ունեցող ավելի քան 600 հուշարձանների ցանկում։
Նախարարությունը համագործակցում է գործընկեր գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ հուշարձանի վերականգնման և հետագա օգտագործման խնդիրը լուծելու ուղղությամբ»,- հայտնում են նախարարությունից՝ հավելեով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 50 մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Gohar Vardanyan
BBC-ի նախկին հաղորդավարին մեղադրում են անչափահասների անպարկեշտ լուսանկարները տարածելու մեջ
Gohar Vardanyan
Իտալիայում մահացել է տիրամիսուի հեղինակ Ռոբերտո Լինգուանոտոն
Gohar Vardanyan
Վենեսուելայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 749 մարդ
Gohar Vardanyan