Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները ընթացքի մեջ են, գործը կհասնի խոշոր ձկներին. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan
Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները ընթացքի մեջ են,   գործը կհասնի խոշոր ձկներին. «Ժողովուրդ»

Արտաշատ համայնքում չարաշահումների գործը կհասնի խոշոր ձկներին: Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են: Սպասենք զարգացումներին՝ տեսնելու, թե ովքեր կհայտնվեն թիրախում: Չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի պաշտոնյաներին ու մարզի պաշտոնյաներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերեւույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։


Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։


Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- գրել է օրաթերթը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից