Ռազմական

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն հուղարկավորվել է Կատարում

Gohar Vardanyan 1 րոպե 100 դիտում
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն հուղարկավորվել է Կատարում

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հուղարկավորվել է Դոհայից հյուսիս գտնվող Լուսայիլ քաղաքի գերեզմանոցում, ուրբաթ հաղորդում է Al Jazeera-ն։


 Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել պաշտոնյաներ, Կատարի թագավորական ընտանիքի անդամներ և Հանիեի ընտանիքի անդամները։ Արարողությանը մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։


 Հազարավոր մարդիկ դուրս են եկել հրաժեշտ տալու Հանիեին։ Նախ, Դոհայի Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահհաբ մզկիթում նրա դագաղի վրա աղոթել են, որից հետո նրան տեղափոխեցին Լուսայիլ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250