Պատահարներ

Վեդիում հեծանվով երեխաներ են վրաերթի ենթարկվել. ինչ վիճակում նրանք

Julya 242 դիտում
Վեդիում հեծանվով երեխաներ են վրաերթի ենթարկվել. ինչ վիճակում նրանք

ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տարածքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.–ին և 8-ամյա Ռուբեն Խ.–ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Երեխաները հեծանվով երթևեկելիս են եղել` 14-ամյա երեխան վարել է այն, իսկ 8-ամյան` հեծանվի հետնամասում է նստած եղել։


Սկզբում երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, ինչից հետո տեղափոխվել են Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հայտնել է, որ վրաերթի ենթարկված 14-ամյա երեխան ընդունվել է ծանր վիճակում, գիտակցության խանգարումներով։


«Այս պահին նրա վիճակը կայուն է։ 8-ամյա երեխան ընդունվել է միջին ծանրությամբ։ Այս պահին երեխայի վիճակը բավարար է։ Երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– ասել է նա։


Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250