Հասարակություն
Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է
Alya B.
Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Վերին Լարսն գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել։ Այնտեղ այս գիշեր իրականացվել են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը չի գործի։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Alya B.
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Alya B.
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Alya B.
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել
Alya B.