Հասարակություն
Սյունիքի մարզային գրադարանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ
Gohar Vardanyan
Սյունիքի մարզային գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Նշվում է, որ գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառումներ. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201: Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Gohar Vardanyan
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Gohar Vardanyan
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Gohar Vardanyan
Վրաստանում կարող են ուղղափառությունը պետական կրոն դարձնել
Gohar Vardanyan