Հասարակություն Կարևոր

Կրկին ուշացումով թռիչքներ Զվարթնոցում. մանրամասներ

Mariam Z. 409 դիտում
Կրկին ուշացումով թռիչքներ Զվարթնոցում. մանրամասներ

Եղանակային պայմաններից ելնելով, կրկին խիտ մառախուղ է, այսօր առավոտյան մի քանի չվերթեր ուշացումով են մեկնել Զվարթնոցից: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Զվարթնոց օդանավակայանից:


«Մասնավորապես՝ դեպի Մոսկվա, Աբու Դաբի և Շարմ էլ Շեյխ մեկնող չվերթերը: Ներկա պահին մի փոքր ուշացումով կժամանի Լառնակայից եկող չվերթը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք` Auroranews-ն օրեր առաջ ահազանգեր էր ստացել, որ օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։ 


Մանրամասներ ճշտելու նպատակով Auroranews-ը կապ էր հաստատել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից հայտնել էին, որ դա պայմանավորված է եղել եղանակային անբարենպաստ պայմաններով, ինքնաթիռն ուշ է վայրէջք կատարել՝ խիտ մառախուղի պատճառով: Այս պահին խնդիրը լուծված է:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250