Քաղաքականություն Կարևոր

Ահաբեկչություն Իրանում. 2 դատավոր է սպանվել

Mariam Z. 1 րոպե 467 դիտում
Ահաբեկչություն Իրանում. 2 դատավոր է սպանվել

Շաբաթ առավոտյան զինված անձը ներթափանցել է Իրանի Գերագույն դատարան։ Ահաբեկչության ժամանակ սպանվել են Իրանում հայտնի դատավորներ Հուջաթոլեսլամ Ռազինին և Հուջաթոլեսլամ Մողիսեհը։ Հարձակումն իրականացնելուց անմիջապես հետո հարձակվողն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։


Նախաքննության տվյալներով՝ հարձակվողը քրեական գործ չի ունեցել Իրանի Գերագույն դատարանում և եղել է դատարանի մասնաճյուղերի հաճախորդ։


Ներկայում հետաքննություն է սկսվել ահաբեկչության մյուս հեղինակներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250