Քաղաքականություն

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Vika B. 271 դիտում
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:


Վերջինիս բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։


Նա այս նույն միջադեպի առիթով էլի էր Ադրբեջանի ԱԳՆ կանչվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250